ՈՒղեղի սքանավորման միջոցով հնարավոր է պարզել, թե որ հատվածն ինչի համար է պատասխանատու: Շվեյցարացի գիտնականները ուսումնասիրել են 30 կամավորների, նրանց առաջարկել են սքանավորել ուղեղը համակարգչային խաղի ժամանակ, երբ պետք է միմյանց ու անանուն խաղընկերներին գումար բաժանեին: Առատաձեռն խաղացողները քունքոսկրային ավելի մեծ հանգույց են ունեցել նրանց համեմատ, ովեքեր ավելի ձեռնփակ են եղել: Ցյուրիխի համալսարանի գիտնականները կարծում են, որ քունքոսկրային հանգույցի չափը ալտրուիզմի մակարդակի առաջին կենսաբանական բացատրությունն է: Այդ ցուցիչն անփոփոխ է մնում ամբողջ կյանքում: Մարդու առատաձեռնության չափը կապ չունի ուղեղի կշռի, տարիքի, սեռի, հարուստ կամ աղքատ լինելու հետ: